Արարատ գյուղի Կայարան թաղամասի արտադրական տարածքներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում և հարակից խոտածածկ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21։39-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և խոտածածկույթ: