Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայում 2։0 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Գոլի հեղինակներ են դարձել Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովան։ Խաղը տեղի է ունեցել Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում։
Փետրվարի 21-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականն սկսել էր պայքարն ՈւԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայում: Հայաստանի ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: Հավաքականն առաջին խաղում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն և հաղթել 6:1 հաշվով: