ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ կառավարությունում խարդախությունների արդյունքում երկրի բյուջեն տարեկան կորցնում է մոտ 700 միլիարդ դոլար, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Դաշնային կառավարությունում խարդախության հետևանքով վնասները կազմում են բոլոր վճարումների ծավալի գրեթե 10%-ը, որը մոտավորապես հավասար է տարեկան 700 միլիարդ դոլարի»,- հայտնել է նա։
Բացի այդ, գործարարի գնահատականներով՝ վճարումների առնվազն 15%-ը՝ մոտ 1 տրիլիոն դոլար, ամերիկյան պաշտոնյաների կողմից «բացահայտ յուրացում» է։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ավելացմանը մինչև 250 միլիոն դոլարի չափով։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագրով այս գումարը կազմել էր 120 մլն դոլար։