Սաուդյան Արաբիայում ավելի քան 1000 մարդ է մահացել Հաջի՝ դեպի սուրբ Մեքքա քաղաք մուսուլմանական ավանդական ուխտագնացության ժամանակ, հայտնել է France-Presse-ը։
«Հաջի ժամանակ մահացածների թիվն այս տարի գերազանցել է 1000-ը»,- գրել է գործակալությունը:
Նշվում է, որ մահացածների կեսից ավելին չգրանցված ուխտավորներ են։ «Ռիա նովոստին» տեղեկացրել է, որ ուխտագնացության ժամանակ մահացածների թվում ՌԴ 5 քաղաքացի կա։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն հաստատում մահացածների թվի մասին տեղեկությունը: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արևահարության նշաններով 2764 ուխտավոր դիմել է բժշկական օգնության։ Հունիսի 17-ին Մեքքայում ջերմաստիճանը հասել է 45-52 աստիճանի։
Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է՝ ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում մեկ անգամ պետք է կատարի։