Երևանում զրահապատ Lexus-ը վրաերթի է ենթարկել երկու ոստիկանի՝ «կարմիր բերետավորների», հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրը նշում է, որ վարորդը փորձել է փախչել։
Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ SAS սուպերմարկետի դիմաց, 70 EE 700 համարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին։ Նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ականատեսները պատմել են, որ Lexus-ը բախվել է VAZ 21015 մակնիշի ավտոմեքենայի, որի տակ մնացել են տուժածները։ Այնուհետեւ Lexus-ի վարորդն իր մեքենայով փորձել է դեպքի վայրից փախչել, սակայն փախուստը կանխվել է։