• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Օգոստոս 2025 23:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը ՀՀ-ից մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք է օկուպացրել. Խաչատրյան

Արտաքին քաղաքական, Իրավիճակը սահմանին,
24 Հոկտեմբեր 2022 21:32
ShareShareShare
Ադրբեջանը  ՀՀ-ից մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք է օկուպացրել. Խաչատրյան
telegram

Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք: Այս մասին Սանկտ  Պետերբուրգում հոկտեմբերի 18-21-ը ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով և Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝  տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ունենալով Թուրքիայի բացարձակ աջակցությունը։

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, անմիջական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ 

Հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայաստանի Հանրապետության ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ՌԴ ԶՈւ օբյեկտների անմիջական հարևանությամբ (Սիսիանի օդանավակայան և «Գորիս» օպերատիվ խումբ):

Գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության 36 քաղաքներ, այդ թվում՝ Ջերմուկը, Սիսիանը, Տեղը, Սոթքը, Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Իշխանասարը, Մարտունին և այլն։

Հարձակումների հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 7 էլեկտրամատակարարման օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, կամուրջներ և ճանապարհներ։ Մեկ օրվա ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, կազմել է ավելի քան 200 մարդ։ Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք։

Ավելին, Ադրբեջանը  բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի (Սյունիքի մարզ) նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար Մարզի, իսկ  այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով  լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։

Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ​​ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի Ինքնավար Մարզում, ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ»,-ներկայացրել է Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի վերը նշված բոլոր գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում են. սա հատուկ եմ շեշտում, քանի որ այս իրադարձությունների ողջ ցինիզմը կայանում է նաև նրանում, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում, որի համար ընթացիկ տարին հոբելյանական է։ 

«Գիտեք, որ սեպտեմբերի 15-19-ը  գեներալ-գնդապետ Անատոլի Ալեքսեևիչ Սիդորովի գլխավորությամբ Հայաստանում էր Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի  արտահերթ նիստի որոշման կատարման շրջանակներում իրականացրեց իրավիճակի մոնիտորինգ։

Աշխատանքային այցով երկու անգամ Հայաստան է այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլևիչ Զասը և հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Իրականացվել է մոնիտորինգ, իրավիճակը կայունացնելու և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հաշվետվություն ներկայացնելու համար առաջարկներ են ներկայացվել Հայաստանի ղեկավարությանը։

Անկեղծ կլինեմ՝ իրավիճակի մոնիտորինգ կատարելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշումն այն դեպքում, երբ արդեն իսկ գործ ունենք անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստի հետ, ամենևին այն արդյունքը չէ, ինչը մենք ակնկալում էինք կազմակերպությունից։

Երկու տարի առաջ, երբ ռազմական գործողություններն ընթանում էին Լեռնային Ղարաբաղում, լսում էինք պնդումներ առ այն, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել իր պատասխանատվության գոտուց դուրս, իսկ ճգնաժամային արձագանքման մեխանիզմ գործարկելու համար հիմքերը բացակայում են, քանի որ Հայաստանի տարածքին իբրև թե հարվածներ չեն հասցվել, կազմակերպության անդամ պետության դեմ ուղղակի ագրեսիայի գործողություն չի իրականացվել։

Միանգամայն անհասկանալի է, թե այսօր ստեղծված իրավիճակն ինչո՞ւ չի տեղավորվում ՀԱՊԿ անդամ երկրի դեմ կատարված ագրեսիայի հայեցակարգի ձևաչափի մեջ, և ի՞նչն է խանգարում որոշում կայացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներգրավման կամ  Հայաստանին այլ ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին»,-նշել է Խաչատրյանը՝ ներկայացնելով տարեսկզբին Ղազախստանում հաջողությամբ և օպերատիվ կերպով իրականացված խաղաղապահ գործողությունը իրականցումը ՀԱՊԿ-ի կողմից։

Ըստ Խաչատրյանի՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ստույգ՝ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասարաչափ ռազմավարական նշանակություն չունի, քանի որ ՀԱՊԿ-ն առավելագույն ուշադրություն է դարձնում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և տաջիկ-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին։ 

Հայաստանին օգնության տրամադրումն, ըստ Խաչատրյանի, պետք է իրականացվի ՀԱՊԿ կանոնադրության 51-րդ հոդվածի պահանջներով.

«- ՀԱՊԿ ձևաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ հստակ նշելով, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, և կոչել նրան ագրեսոր,

– Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում ընդունել Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ գործարկելով հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման մեխանիզմ՝ Կանոնակարգի հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման կարգի դրույթի համաձայն 

– Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական աջակցության տրամադրում` 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին արձանագրության համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարի դիմումը ներկայացվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի  պետ գեներալ-գնդապետ Ա.Ս.Սիդորովին։

– մարդասիրական օգնության տրամադրում.

– բոլոր ռազմագերիների և բռնի պահվող այլ անձանց վերադարձ»,-եզրափակել է Խաչատրյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։

Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։

telegram
Tags: ադրբեջանական ագերսիան ՀՀ-ի դեմԱրմեն ԽաչատրյանՀԱՊԿ

Առնչվող Նորություններ

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

01 Օգոստոս 2025 14:56

Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, գրել է...

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

01 Օգոստոս 2025 12:17

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ, հայտնում է Kavkaz-uzel-ը: Կալաձեի...

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

31 Հուլիս 2025 11:36

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նման կերպ նա մեկնաբանել է...

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

30 Հուլիս 2025 22:16

Հայաստանը համաձայնության է եկել Պաղեստինի հետ, և Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, հայտարարել է ՀՀ...

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

30 Հուլիս 2025 20:57

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և...

Փորձագետը մեկնաբանել է Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունը և Մոսկվայի ու Բաքվի միջև հակամարտությունը

Փորձագետը մեկնաբանել է Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունը և Մոսկվայի ու Բաքվի միջև հակամարտությունը

29 Հուլիս 2025 23:29

Հետխորհրդային տիեզերքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևն Armenia Today-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Սյունիքով...

Ավելին
  • Լուրեր
Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

01 Օգոստոս 2025 23:16

Հարցում՝ տրանսպորտի թղթային տոմսերի չեղարկման մասին

01 Օգոստոս 2025 22:30
Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

01 Օգոստոս 2025 22:17
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. (ուղիղ)

01 Օգոստոս 2025 21:39
Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

01 Օգոստոս 2025 21:00
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում պահվող բոլոր հայ անձանց

Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

01 Օգոստոս 2025 20:08
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ․ փաստաբան

01 Օգոստոս 2025 19:15
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

01 Օգոստոս 2025 18:49
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Ղրիմը պատրաստ է ընդունել Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից ավերված Այվազովսկու հուշարձանը

01 Օգոստոս 2025 18:28
ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

01 Օգոստոս 2025 18:17
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

01 Օգոստոս 2025 18:13
Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

01 Օգոստոս 2025 17:12
Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 19-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 1-ին՝ ըստ ԿԲ տվյալների

01 Օգոստոս 2025 17:08
Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

01 Օգոստոս 2025 16:25
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում

01 Օգոստոս 2025 15:58
Պերմ-Ադլեր մարդատար գնացքը բախվել է  ջերմաքարշին. տուժել է 25 ուղևոր

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի վթարից զոհ և վիրավորներ կան

01 Օգոստոս 2025 15:14
Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

01 Օգոստոս 2025 14:56
Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

01 Օգոստոս 2025 14:42
Մեղրիով ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար․ Քոչարյան

Մեղրիով ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար․ Քոչարյան

01 Օգոստոս 2025 14:03
Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

01 Օգոստոս 2025 13:57
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել իրար հաջորդող 4 երկրաշարժ

01 Օգոստոս 2025 13:56
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

01 Օգոստոս 2025 13:27
Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

01 Օգոստոս 2025 13:07
Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

01 Օգոստոս 2025 12:17
Սամվել Կարապետյանը 2-րդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

Սամվել Կարապետյանը 2-րդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

01 Օգոստոս 2025 11:57
ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

01 Օգոստոս 2025 11:36
Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից հօգուտ Հայաստանի գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից հօգուտ Հայաստանի գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

01 Օգոստոս 2025 11:29
Թրամփը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահը բարձր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների նկատմամբ

01 Օգոստոս 2025 11:05
Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող

Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող

01 Օգոստոս 2025 10:53
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ գործել նաև Լեռնային Ղարաբաղում. Լավրովը կոչ է արել մտածել խմբի գոյության իմաստի մասին

01 Օգոստոս 2025 10:36
Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
Քաղաքականություն

Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

01 Օգոստոս 2025 23:16

ԿարդալDetails
Երևան

Հարցում՝ տրանսպորտի թղթային տոմսերի չեղարկման մասին

01 Օգոստոս 2025 22:30

Մինչ ուղևորները փորձում էին հարմարվել թղթային կտրոններով քաղաքային տրանսպորտից օգտվելու նորամուծությանը, «խաղի կանոնները» նորից փոխվում են։ Օգոստոսի 1-ից Երևանում չեղարկվել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ