Մեկնարկել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ինչպես նաև ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։
Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...