Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել. այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես նշել է. «Հարգելի՛ պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի»։
Դավիթ Խաժակյանը նաև նշել է, որ բանավեճի ժամանակ ինքը կհիմնավորի, թե ինչո՞ւ է պնդում, որ քաղաքապետի գործողություններում առկա են կոռուպցիոն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ Մարուքյանը կկարողանա կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվեն։
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել
Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...