Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Իցհակ Հերցոգը պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև երկխոսությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանը և Իսրայելի նախագահ Հերցոգը պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև երկխոսությունը, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը և անվտանգության հարցերը, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության»,- հայտնել են գերատեսչությունից:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերի համար։