• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2025 11:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վարչապետը շնորհավորել է շրջանավարտների և ուսուցիչների վերջին զանգը

Հայաստան, Հասարակություն,
03 Հունիս 2022 09:33
ShareShareShare
Վարչապետը շնորհավորել է շրջանավարտների և ուսուցիչների վերջին զանգը
telegram

Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարեւոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության ու որակի վրա: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցի շրջանավարտների վերջին զանգը շնորհավորելով:

«Խոսքը, իհարկե, առաջին հերթին մասնագիտության ընտրության մասին է, եւ հույս ունեմ, որ մեր սիրելի ուսուցիչները դպրոցական տարիներին ձեզ կարողացել են օժտել այնպիսի հմտություններով, որ կկարողանաք ճիշտ որոշում կայացնել:

Իսկ ո՞րն է ճիշտ որոշումը. ընտրել մասնագիտություն, զբաղմունք, որ սիրում եք ինքներդ և ոչ թե ուրիշները: Ընտրել մասնագիտություն, որը անելիք կդառնա ձեզ համար, ամեն օր հնարավորինս վաղ արթնանալու և հաճույքով աշխատանքի գնալու մոտիվացիա կհաղորդի ձեզ և օգուտ կբերի ուրիշներին:

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում: Ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում և մասնագիտության ճիշտ ընտրությունը, հոգով և սրտով ընտրությունը առաքելությունը գտնելու գործընթաց է, որը թերևս ամենակարևոր որոշումն է, որ պիտի կայացնեք առաջիկայում:

Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից, լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, արվեստագետի, ինժեների, ոստիկանի, դատավորի, խոհարարի, շինարարի, փականագործի, զոդողի, մատուցողի, ֆերմերի, հյուսնի առաքելություն:

Ուզում եմ հավատաք աշխարհը դեպի լավը փոխելու, մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաև քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետև շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու՝ որպես ընտրող: Ես հավատում եմ ձեզ և ուզում եմ, որ դուք էլ լիարժեք հավատաք ձեզ ու ձեր ապագային: Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:

Հարգարժա՛ն ուսուցիչներ,

Շնորհավորում եմ նաև ձեզ, և գիտեմ, որ այսօր ձեզնից և ձեր աշակերտներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվելու: Այդ զգացմունքներից անդին պատասխանատվությունն է, մեր ու ձեր համատեղ պատասխանատվությունը այսօր դպրոցից հեռացող աշակերտների հետագա ճակատագրի համար:

Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, և ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք և գտնենք, որովհետև այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետևանքով:

Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է և ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով: Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարևոր անելիքն է, և մենք ավելի կարևոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:

Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ,
Այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքը ամեն օր մեզ դասեր է տալիս, և մեզ բոլորիս բարձր առաջադիմություն եմ մաղթում այդ ցկյանս ուսումնառության ընթացքում: Հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն մեր նահատակների»,- գրել է վարչապետը:

telegram
Tags: Նիկոլ ՓաշինյանՎերջին զանգ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ

18 Հուլիս 2025 18:56

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում են...

Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:59

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28

Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

18 Հուլիս 2025 12:21

Ավելին
  • Լուրեր
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Իշխանությունները քննարկել են «ՀԷՑ»-ի շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցը․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:37
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացի մաքսավորների կաշառք վերցնելու հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:06
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հուլիս 2025 09:42
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

19 Հուլիս 2025 00:00
Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 23:28
«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

18 Հուլիս 2025 22:57
Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36
Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

18 Հուլիս 2025 21:40
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

18 Հուլիս 2025 21:05
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10
Պուտինն Էրդողանին կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

18 Հուլիս 2025 19:35
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ

18 Հուլիս 2025 18:56
Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը

Ադրբեջանն անտեսել է Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը

18 Հուլիս 2025 18:32
«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

18 Հուլիս 2025 18:30
Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

18 Հուլիս 2025 17:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ ԿԲ տվյալների

18 Հուլիս 2025 17:23
«Տաշիր» հիմնադրամը Սամվել Կարապետյանի պաստառները հեռացնելու համար դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Տաշիր» հիմնադրամը Սամվել Կարապետյանի պաստառները հեռացնելու համար դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

18 Հուլիս 2025 17:00
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

18 Հուլիս 2025 15:54
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

18 Հուլիս 2025 14:50
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Իրանի նախագահը 12-օրյա պատերազմի ժամանակ հարձակման է ենթարկվել ու վիրավորվել. ԶԼՄ

18 Հուլիս 2025 14:38
Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

18 Հուլիս 2025 14:27
Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18 Հուլիս 2025 14:04
Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

18 Հուլիս 2025 13:30
Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

18 Հուլիս 2025 13:16
Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:59
ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

18 Հուլիս 2025 12:45
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Ներքաղաքական

Իշխանությունները քննարկել են «ՀԷՑ»-ի շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցը․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ փակ հանդիպումների ժամանակ քննարկել է «ՀԷՑ»-ի շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ...

ԿարդալDetails
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին
Տնտեսություն

Պապոյանը վրացի մաքսավորների կաշառք վերցնելու հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:06

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացական անցակետում աշխատող մաքսավորների հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթը պարզաբանել է,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ