ՀՀ ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել էր այսօր, չի կայանա, քանի որ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողն այն հետ է կանչել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ նիստի մեկնարկից մի քանի րոպե անց ասաց նախագահ Արարատ Միրզոյանը։
Այսօր նախատեսված արտահերթ նիստի ընթացքում, պետք է քննարկվեր ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնանկության հարցը։
«Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, սակայն հաշվի առնելով, որ օրենսդրական նախաձեռնությունները հետ են կանչվել, օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»,- ասաց Միրզոյանը։
Միրզոյանն ասաց, որ այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Ես ծանուցումը ստացել եմ։ Մենք առաջիկայում՝ մեկ ժամից, կունենանք խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը», – ասաց նա՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանում:
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի
Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական...