«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը նշանակվել է ակումբի ակադեմիայի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը, հոլանդացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգօստոսից 43-ամյա մասնագետը ընդգրկվել էր Կլարենց Զեդորֆի ղեկավարած՝ Կամերունի հավաքականի շտաբում ու այս ամիս հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Կլյուվերտը «կապտանռնագույներ»-ի կազմում հանդես է եկել 1998-2004 թվականներին:
Չեմպիոնների լիգա․ «Նոան» պարտվել է հունգարական ակումբին
«Նոան» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։3 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: Ակումբը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում...