Նախկին և գործող եվրոպական քաղաքական գործիչները և Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությամբ:
Այս մասին հաղորդում է ТАСС-ը` վկայակոչելով nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը։
«Մենք դիմել ենք կոմիտեին` խնդրելով երկարացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման ընթացակարգը մինչև 2022 թվականի մարտի 31 – ը, որպեսզի թույլ տանք Զելենսկուն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի», – ասված է ուղերձում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը, այս տարի մրցանակի է հավակնում 251 մասնավոր անձ և 92 կազմակերպություն: