Երևանում կկանգնեցվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: Հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Համաձայն քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի՝ արձանի տեղադրման համար անհրաժեշտ կլինի մոտ 54,2 մլն դրամ: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ Երևանի ավագանու նիստում:
Ըստ տեղեկությունների՝ արձանը կանգնեցվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին
Հունիսի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում սպասվում է առանց տեղումների...