Նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Վազգեն Մանուկյանը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։ Այս մասին որոշումն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հաստատվել է ՀՀ Կառավարության նիստում։
Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունում որոշումն անցավ միաձայն։
Հիշեցնենք, որ Կառավարութան նախորդ՝ դեկտեմբերի 12-ի նիստում Հանրային խորհրդի անդամներ էին նշանակվել Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը։
Նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Վազգեն Մանուկյանը։
ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնց ՀՀ վարչապետն սպառնացել էր «քաղաքական խարդացանքներով»...