ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Իրանի՝ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումից հետո բանակցություններ վարելու կոչին։ Համապատասխան գրառումը նա կատաերլ է Twitter-ում։
«Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն ցանկանում է, որ պատժամիջոցները հանվեն։ Ոչ, շնորհակալություն», – արձագանքել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հնարավորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվանը: Նախարարի խոսքով՝ «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել անցյալը, վերացնել պատժամիջոցները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:
Նկատենք, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո, որի հետեևանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտներին, որոնք օգտագործել են ամերիկացի զինվորականները։
ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ,...