Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կազմակերպվել է աշնանը նվիրված տոն՝ «Ոսկե աշուն» խորագրով: Ստեփանակերտի տարածքում գործող մի շարք մշակութային օջախի սաներ հանդես են եկել երգով, պարով և ասմունքով: Միջոցառման տարածքում աշակերտների միջև անց է կացվել նաև աշնան թեմայով լավագույն նկարի մրցույթ:
Ստեփանակերտի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյան խոսքով՝ ամեն տարի ձգտում են նորովի անցկացնել միջոցառումը, այս տարի ընտրվել է տվյալ ձևաչափը: «Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է, որին նվիրված միջոցառմանը մասնակցում են Ստեփանակերտի մշակութային օջախները՝ պարով, երգով, ասմունքով»,- նշել է Կարինե Հարությունյանը:
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին
Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...