Վերջերս Սթենֆորդի համալսարանում հետաքրքիր հետազոտություն է անցկացվել հանրության շրջանում վատ սովորությունների հաղթահարման մեխանիզմների բացահայտման ուղղությամբ։ Այնուհետև Ստենֆորդի համալսարանականներն առաջարկել են վատ սովորությունների հաղթահարման հետևյալ քայլերի ամբողջությունը՝
1․ Փոխե՛ք միջավայրը։
Մտածեք, թե ինչպես կարող եք առօրյայում խուսափել ձեզ համար գրավիչ այդ սովորությունների հետ բախվելուց։ Օրինակ, եթե խոսքը ձեր ժամանակի ահռելի քանակը խլող բջջային հավելվածի մասին է, ապա ուղղակի ջնջեք այն, ուտելիքի պարագայում՝ տանը գնել և պահել միայն առողջ սնունդ և այլն։
2․ Մի՛ մոռացեք հանգստի մասին։
Եթե դուք ձգտեք միանգամից և արագ անցնել նոր սովորություններին, ապա օրգանիզմը չի համակերպվի, անհրաժեշտ է անցնել նոր կենսակերպին աստիճանաբար։ Օրինակ,՝ շաքարի կիրառումից հրաժարվելիս պետք չէ սննդակարգին ամբողջովին չբացառել գլյուտենի օգտագործումը։
3․ Թարմացրե՛ք ձեր մոտիվացիան։
Մարդկանց ավելի քան 90% – ն այդպես էլ չի իրականացնում իր նպատակները, քանի որ նրանց մոտ պակասում է մոտիվացիան։
4․ Գտե՛ք ուղեկիցներ։
Գտեք մարդկանց, ովքեր կիսում են ձեր նպատակները, ովքեր կօգնեն և հավելյալ կմոտիվացնեն ձեզ իրագործել ձեր նպատակները։
Որպես ուղեկից ընտրեք մեկին ում չեք վախենա ցույց տալ ձեր խոցելի և թույլ տեղեր։
5․Հոգ տարե՛ք ձեր մասին։
Մի՛ եղեք ինքներդ ձեր նկատմամբ շատ խիստ, հատկապես թուլության պահին։ Ապրելակերպի փոփոխությունները տեղի մեկ գիշերվա չեն լինում։ Առօրյա կենսակերպից նույնիսկ մի չնչին փոփոխությունը կարող է պահանջել մեծ ջանքեր և երկար ժամանակ։
Հիշե՛ք ՝ ինչ-որ բան փոխելու ցանկությունն արդեն իսկ մեծ քայլ է դեպի նպատակի իրագործումը։
Apple-ը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգեր «հեղուկ ապակի» ձևավորմամբ
Apple-ն WWDC 2025 համաժողովի ընթացքում ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի նոր տարբերակները, որոնց ձևավորումը վերափոխվել է՝ ստանալով Liquid Glass («Հեղուկ...