ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին՝ սկսած ժամը 13:00-ից)։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։