• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 17:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ ընդունելով 5 օրենք

Հայաստան, Քաղաքականություն,
09 Հուլիս 2020 12:23
Share1ShareShare
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ ընդունելով 5 օրենք
telegram

Այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանը շարունակել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ Նիստի օրակարգը ներառել է 5 հարց։

Խորհրդարանը նախ 2-րդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։

Օրենքի նախագիծը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ նշելով, որ քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը վերաբերող թվով 14 օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ամրագրել տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ:

«Ըստ օրենքի նախագծի կստեղծվեն հողի բերրի շերտի վաճառքի համար իրավական հիմքեր, կկարգավորվի բեռնատար մեքենաների կշռման հարցը եւ սուբվենցիոն ծրագրերի կանոնավոր ստուգումները»,- ասել է Ասոյանը։

Օրենքն ընդունվել է 83 կողմ ձայներով։

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ՝ նպատակը ժամանակավոր անաշխատունակության, մայրության, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներին առնչվող հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:

Չաշխատող անձի մայրության նպաստին եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաեւ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ։

«Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված եւ այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը՝ առաջարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստը եւ մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար՝ որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ, ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը»,- ասել է Սմբատ Սաիյանը:

Հարցի քննարկումն ավարտվել է 85 կողմ ձայներով։

Օրակարգի հաջորդ կետը ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը:

««Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Նման կարգավորման պայմաններում տարվա ընթացքում հնարավոր է անցկացնել միայն մեկ բաց մրցույթ, մինչդեռ, ըստ բանախոսի, որոշ դեպքերում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում անցկացնել արտահերթ մրցույթ: Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի տվյալ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում անցկացնել նաեւ արտահերթ բաց մրցույթ»- ասել է Վարդանյանը:

Օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 85 կողմ ձայներով։

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարել այնպիսի լրացումներ, որոնք հնարավոր կդարձնեն վարչական գործով պետական տուրքերի առցանց վճարումն իրականացնել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը ՀՀ կառավարության կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը եւս համահունչ է:

Որոշումն ընդունվել է 85 կողմ ձայներով։

Նիստի օրակարգի վերջին հարցը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախագիծը եւ նշել, որ օրենքի ընդունման դեպքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է նախագծի ընդունումն ու կոչ է արել կողմ քվեարկել:

Օրենքն ընդունվել է 86 կողմ ձայներով։

Արտահերթ նստաշրջանի օրակարգն այսքանով սպառվել է։

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 09.07.2020
telegram

Առնչվող Նորություններ

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19

Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

31 Մայիս 2025 13:51

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայ Առաքելական եկեղեցու մասին՝ դրանք վիրավորական և անընդունելի համարելով, հայտարարել է...

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նախընտրում են մնալ բարձրակարգ հյուրանոցներում՝ բյուջեի հաշվին, նույնիսկ Հայաստանի մարզեր գործուղումների ժամանակ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում...

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ օրն անընդմեջ սոցիալական ցանցերում շարունակում է քննադատել հոգևորականներին՝ պնդելով, որ եպիսկոպոսները, Գարեգին Բ կաթողիկոսի գիտությամբ, վարում...

Ավելին
  • Լուրեր
Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

01 Հունիս 2025 17:58
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

01 Հունիս 2025 17:16
Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

01 Հունիս 2025 16:21
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23
«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54
Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19
Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

01 Հունիս 2025 12:24
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

31 Մայիս 2025 22:21
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը

Կեղծ փաստաթղթերով փորձել են Հայաստան ներմուծել 190 ցուլ․ ՍԱՏՄ

31 Մայիս 2025 21:37
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

31 Մայիս 2025 21:22
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45
Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակչի գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

01 Հունիս 2025 17:58

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթող շախմատիստների անունները։ «Արավինդ Չիտհամբարամը հաղթել...

ԿարդալDetails
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

01 Հունիս 2025 17:16

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաից։ Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ