Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղիներ են գործարկվել «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայարանից, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։
Ավտոբուսները կմեկնեն շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։ Տոմսերը հասանելի են «Մոսկվայի մետրո» (Moscow Metro) բջջային հավելվածում՝ «Միջքաղաքային ավտոբուսներ» բաժնում։
Ըստ Լիկսուտովի՝ Մոսկվայի ավտոկայարաններն այժմ սպասարկում են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղի։
























