«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին կառաջադրի Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Կոնջորյանը և Ալեքսանյանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:
Կոնջորյանը նախորդ խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության ղեկավարն էր, իսկ Ալեքսանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ռուբեն Ռուբինյանին կառաջադրի Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում:






































