Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր քաղաքի անվամբ ծառուղի է բացվել, հայտնել են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։
Ըստ հրապարակման՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Արմավիրը և Նաումբուրգը քույր քաղաքներ էին հռչակվել 2025 թվականին ստորագրված գործընկերության համաձայնագրով։ Նշվում է, որ քաղաքներն ակտիվ համագործակցում են կրթական-փոխանակման ծրագրերի, գինեգործության, գործարար կապերի ամրապնդման ոլորտներում։






































