Հայաստանի շախմատի ակադեմիան հունիսի 7-ին հյուրընկալել է ամերիկահայ միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանին, որը բլից խաղ է անցկացրել ակադեմիայի սաների հետ, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սևյանը ճանաչված շախմատիստ է՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը։ Այդ տիտղոսին նա հասել է ընդամենը 13 տարեկանում։ ՀՇԱ-ի սաները մեծ ոգևորությամբ են ընդունել նրա այցը՝ ստանալով կարևոր շախմատային փորձ և դրական տպավորություններ, ընդգծել են ֆեդերացիայից։
Նա ԱՄՆ ամենաերիտասարդ վարպետի, ազգային վարպետի կոչումներն է կրում, հանդիսանում է ԱՄՆ շախմատի առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը։