Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ ենք հատկացրել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը պարզաբանել է, որ 1.5 մլրդ դրամ հատկացվել է վերազինման համար, կան նաև ընթացքի մեջ գտնվող տարբեր վարկային ծրագրեր, որոնք այդ գումարի մեջ չեն մտնում:
«2022 և 2023 թվականներին գումար ենք հատկացրել նոր կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար: Ենթադրվում է, որ 2023թ. վերջում նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն և 2024թ. սկսվեն շինարարական աշխատանքները»,- ընդգծել է նախարարը:
Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում
Երևանում ամենամյա բալետի փառատոնում (հունիսի 6-13) ելույթ կունենան Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...