Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որը դեմ է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որոշել է դադարեցնել ավագանու անդամի իմ լիազորությունները։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- գրել է նա։
Երիցյանը հայտարարությունում շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում որոշվել է, որ ԼՀԿ-ն չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։