Tesla-ի տնօրենների խորհուրդը հաստատել է գործադիր տնօրեն Իլոն Մասկի համար 23.7 մլրդ դոլարի նոր փոխհատուցման փաթեթ, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ փաթեթը ներառում է միլիարդատիրոջ իրավունքը՝ հետ գնելու Tesla-ի 96 մլն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար 23.34 դոլար արժեքով։
Այս որոշումը կայացվել է Դելավերի դատարանի կողմից Մասկի 2018 թվականին հաստատված 50 մլրդ դոլարի բոնուսը կրկին չեղյալ հայտարարելու մասին որոշումից մի քանի ամիս անց։ Գործարարը ներկայումս բողոքարկում է այս որոշումը: Նոր փաթեթը ներկայացվում է որպես ժամանակավոր միջոց, եթե նահանգի Գերագույն դատարան ներկայացված բողոքը մերժվի:
Իր հայտարարություններում Մասկն ընդգծել է, որ պատրաստ է շարունակել ղեկավարել Tesla-ն հաջորդ հինգ տարիների ընթացքում միայն այն դեպքում, եթե պահպանի ընկերության նկատմամբ վերահսկողությունը:
«Խոսքը փողի մասին չէ, այլ ռազմավարական վերահսկողության պահպանման մասին, հատկապես հաշվի առնելով մարդակերպ ռոբոտներ արտադրելու մեր հավակնոտ ծրագրերը: Ես չեմ կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ որոշ ակտիվիստներ քաղաքական պատճառներով ինձ զրկեն կարևոր որոշումների վրա ազդեցությունից: Սա հիմնարար նշանակություն ունի Tesla-ի ապագայի համար», – ասել է գործարարը:
Մասկը, ում Forbes-ը գնահատում է որպես աշխարհի ամենահարուստ մարդ՝ 405,2 միլիարդ դոլար ունեցվածքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրապարակային բանավեճից հետո հայտարարել էր «Ամերիկա» անունով նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ Բիզնեսմենն ու Սպիտակ տան ղեկավարի միջև հակասությունները սկսվել են օրինագծի պատճառով, որն առնչվում է պետական ծախսերին ու հարկերին, որը Մասկը քննադատել էր։