Սոչիի Ադլերի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամբարում, գրում է RBC-ն։
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտարարել է, որ ԱԹՍ բեկորներն ընկել են Ավիացիոննայա փողոցի շենքերի վրա։ Նախնական զոհեր չկան։
«Ադլերի շրջանի նավթամբարում վառելիքի բաք է բռնկվել։ Նախնական զոհեր չկան», – ասել է նա։
Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ մանրամասնել է, որ նավթամթերքով բեռնատար է հրդեհվել։ Հրդեհի դեմ պայքարում են 127 մարդ և 35 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես փակ է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով. այն գտնվում է Ադլերի Ավիացիոն փողոցի անմիջապես հարևանությամբ։
Ավելի վաղ Սոչիի և Ադլերի վրա իրականացվել էր անօդաչու թռչող սարքերի ամենամասշտաբային հարձակումներից մեկը, կա զոհ և վիրավոր։
Բնակիչների և զբոսաշրջիկների հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Սոչիի և Ադլերի տարբեր շրջաններում լսվել էր շուրջ 20 պայթյուն։