Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ սննդի առաքումը միայն առաջին քայլն է։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իսրայելին ապահովել լիարժեք մարդասիրական մուտք Գազա։
Գերմանիան նույնպես սկսել է օդային առաքումները։ Ամանի մոտակայքում գտնվող ավիաբազայից օդ է բարձրացել երկու A400M ինքնաթիռ, որոնք գցել են 34 բեռնախցիկ՝ մարդասիրական օգնությամբ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ՄԹ-ն սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Մակրոնը: