Կամչատկայում մոտ 10 րոպեի ընթացքում գրանցվել է 5, 4,8, 4,8, 5,3 և 6 մագնիտուդով հինգ երկրաշարժ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին:
Նշվում է, որ երկրաշարժերը տեղի են ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 200-400 կմ հեռավորության վրա՝ մի քանի տասնյակ կմ խորությամբ։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամչատկայի մոտ հզոր երկրաշարժից հետո Հյուսիսային Կուրիլներում տրվել է ցունամիի ահազանգ, և բոլոր բնակիչները տարհանվել են վտանգավոր գոտուց։ Ըստ շրջանի ղեկավարության՝ ամենաուժեղը ցունամիի երրորդ ալիքն էր, որը լուրջ վնասներ էր հասցրել։ Տագնապ էր հայտարարվել նաև Ճապոնիայի և ԱՄՆ ափամերձ որոշ հատվածներում: