Առնվազն 59 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին զինված հակամարտության սրման սկզբից ի վեր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 59 029-ի, տուժել է 142 135 մարդ»,- ասվում է գերատեսչության հրապարակած փաստաթղթում:
Գերատեսչությունը հավելել է, որ նախորդ երկու օրվա ընթացքում հիվանդանոցներ է ընդունվել 134 զոհվածի մարմին, 1155 պաղեստինցի վիրավորվել է:
Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: