Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին և տեղի կունենա Թուրքիայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա մեջբերել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությունը և նշել, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հուլիսի 22-ին։
Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական կողմին այս շաբաթ բանակցությունների նոր փուլ անցկացնելու առաջարկ է ներկայացրել Ստամբուլում ընթացող բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար Ումերովը:
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: