Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է մայրաքաղաք Դաքքայի դպրոցի տարածքին: Ինքնաթիռի կործանման հետևանքով կա առնվազն 19 զոհ, հաղորդում է Aljazeera-ն:
F-7 BGI տիպի ինքնաթիռը վթարվել է Դաքքայի Ուտտարա թաղամասում գտնվող Milestone կրթական հաստատության տարածքում այն պահին, երբ ուսանողները քննություններ էին հանձնում: Ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեծահասակներ, հոսպիտալացվել է, լրագրողներին հայտնել է Այրվածքների և պլաստիկ վիրաբուժության ազգային ինստիտուտի բժիշկը։
Վթարից հետո տարածված տեսանյութերում երևում է խոտածածկ տարածքի մոտ բռնկված մեծ հրդեհ։