ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է NPR և PBS հանրային հեռարձակողների 9 միլիարդ դոլարի արտաքին օգնության և ֆինանսավորման չեղարկում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս ծախսերն արդեն ներառված էին ԱՄՆ բյուջեում, ուստի Սպիտակ տունը կարիք ուներ Ներկայացուցիչների պալատի և Սենատի աջակցության՝ դրանք չեղարկելու համար։
Նշվում է նաև, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համար Պետդեպարտամենտին հատկացված 7,9 միլիարդ դոլարն այժմ կվերադարձվի դաշնային բյուջե, ինչպես նաև 1,1 միլիարդ դոլար կուղարկվի ԱՄՆ Հանրային հեռարձակման կորպորացիային։ Այս գումարը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է կորպորացիայի երկամյա բյուջեին, որի միջոցով NPR-ը և PBS-ը ստանում են կառավարության ֆինանսավորում։
Փետրվարից Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայանը, ինչը դժգոհություններ է առաջացրել Նահանգներում:
Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հարցում էր ուղարկել Կոնգրես՝ չեղարկելու NPR-ի և PBS-ի արտաքին օգնության և ֆինանսավորման համար կառավարության ծախսերը։ NPR-ը միավորում է 797 ամերիկյան ռադիոկայան, PBS-ը՝ 354 ոչ առևտրային հեռուստակայան 50 նահանգում։