Սուդանի կենտրոնական մասում գտնվող գյուղում ռազմականացված կազմավորումների հարձակման հետևանքով 48 մարդ է զոհվել, գրում է Arabnews-ը։
Նշվում է, որ խաղաղ բնակիչները զանգվածաբար սպանվել են հուլիսի 13-ին, երբ զինված խմբավորումների զինյալները ներխուժել են Հյուսիսային Կորդոֆան նահանգում գտնվող գյուղ՝ ավերելով տները և թալանելով ունեցվածքը:
Կայքը հավելել է, որ իրավաբանական խումբը փաստագրել է վայրագությունները։