Լոնդոնի մոտակայքում գտնվող Սաութենդ օդանավակայանից թռիչքից հետո փոքր ինքնաթիռ է կործանվել, հայտնել է The Daily Mail-ը։
Նշվում է, որ կործանվածը Beechcraft King AirB200 բիզնես ինքնաթիռն է, որը ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ։
Այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե քանի մարդ է գտնվել ինքնաթիռում։ Այն կառավարվում է 1-2 օդաչուի կողմից և կարող է տեղափոխել մինչև 13 ուղևոր։
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, կարծես, թռիչք է կատարել 200 կմ/ժ-ից մի փոքր պակաս արագությամբ, բարձրացել է 5 մ բարձրության վրա, ապա վթարի ենթարկվել։