ԱՄՆ Միջին Արևմուտքում միլիոնավոր մարդկանց խորհուրդ է տրվել տանը մնալ՝ Կանադայում անտառային հրդեհներից առաջացած թունավոր ծխի տարածման վտանգի պատճառով, հայտնել է Newsweek-ը։
Նշվում է, որ Կանադայում անտառային հրդեհները թունավոր ծխի ամպ են առաջացրել, որը հատել է սահմանը և հասել Միացյալ Նահանգներ, որտեղ այն ազդում է օդի որակի վրա: Մինեսոտայում, Վիսկոնսինում և Միչիգանում մոտ 22 միլիոն մարդ ներկայումս գտնվում է օդի որակի վերաբերյալ ազգային նախազգուշացման տակ, որը ուժի մեջ կլինի մինչև երկուշաբթի:
Ավելի վաղ Կանադայի Մանիտոբա նահանգում այս տարի երկրորդ անգամ արտակարգ դրություն էր հայտարարվել անտառային հրդեհների պատճառով։