ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղատարափ անձրևների պատճառով ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 24 մարդ, կան բազմաթիվ անհայտ կորածներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Գվադալուպե գետը վարարել է։ Մահացածների թվում կան երեխաներ։ Բացի այդ, աղջիկների համար նախատեսված ամառային ճամբարից առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում։
Նահանգապետ Գրեգ Աբբոտը մի քանի շրջանում արտակարգ դրություն է հայտարարել և ասել, որ որոնողական-փրկարարական գործողություններ կիրականացվեն անդադար՝ անհետ կորածներին գտնելու համար։ ԱՄՆ ափային պահպանությունն օգնում է տարհանել տուժածներին։