«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում 2024-ի մարտին տեղի ունեցած ահաբեկչության գործով ամբաստանյալները խոստովանել են, որ այն կազմակերպել է Ուկրաինան, գրում է «Ռիա Նովոստին», որին հասանելի են դարձել նրանց ցուցմունքները։
««Վիլայաթ Խորասան» ծայրահեղական շարժման անդամներն Ուկրաինայի պետական կառույցի պատվերով մեր գործողությունների կազմակերպիչներն էին»- հայտարարել է մեղադրյալներից մեկը։
2024-ի մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 144 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։
Ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։
2025-ի հունիսին Ռուսաստանի ՔԿ-ն հայտնել էր, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը բացահայտված է։