Իրանի շուրջ խնդրի լուծման ճանապարհն անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է աջակցել բանակցություններին, այդ թվում ՝ ԻԻՀ և ԱՄՆ առաջնորդների մակարդակով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
Իրանցի նախարարը Ստամբուլում մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ նոր պատերազմ, և որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ միջուկային վեճի լուծման ճանապարհը բանակցությունների միջոցով է:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: