Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել Հանրապետության օդային տարածքի փակումը մինչև հունիսի 22-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Ըստ գործակալության՝ բոլոր ներքին եւ միջազգային չվերթները չեղյալ են հայտարարվել մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ն (Երևանի ժամանակով ժամը 14:30-ը):
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: