Հռոմի պապ Լեո 14-րդը Իրանի և Իսրայելի իշխանություններին կոչ է անում գործել «բանականությամբ և խելամիտ», ինչպես նաև երկխոսություն սկսել։
Պապը Սուրբ Պետրոսի տաճարում հայտարարել է, որ «մեծ մտահոգությամբ» է հետևում իրավիճակին։
«Ատոմային սպառնալիքներից զերծ ավելի անվտանգ աշխարհի որոնումները պետք է իրականացվեն հարգալից հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված երկարատև խաղաղություն կառուցելու համար»,- ասոել է նա։
Նա հավելել է, որ ոչ մի երկիր երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշ երկրի գոյությանը։
«Բոլոր ազգերի պարտականությունն է աջակցել խաղաղության գործընթացին՝ հարթելով հաշտեցման ճանապարհը և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը»,- ընդգծել է նա։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝