Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է Նաթանզում իրանական միջուկային օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտման մասին:
«Նաթանզում գտնվող օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնում է անփոփոխ։ Օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտման տեսակը, հիմնականում ալֆա մասնիկը, կարող է վերահսկվել համապատասխան պաշտպանական միջոցներով»,- ասվում է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի X-ում տարածված հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դա կարող է վնասել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին:
Իսրայելի պաշտպանության բանակը ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականների թաքստոցների ուղղությամբ:
Կարդացեք նաև՝ Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ