Հնդկաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից միայն մեկն է ողջ մնացել, հայտնում է BBC-ն:
Ահմեդաբադի ոստիկանությունը հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող մյուս 241 ուղևորները (230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ – խմբ․) զոհվել են։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է վթարի վայր, ապա տեսակցել վիրավորներին։
Միակ ողջ մնացած ուղևորը բրիտանացի Վիշմաշքյար Ռամեշն է, որը հիվանդանոցում է և վերականգնվում է: Նա ասել է, թե «չգիտի՝ ինչպես է ողջ մնացել»:
Չվերթում 169 Հնդկաստանի, 53 Մեծ Բրիտանիայի, 7 Պորտուգալիայի և 1 Կանադայի քաղաքացիներ կային։
Ընտանիքները հունիսի 13-ին ԴՆԹ նմուշներ են հանձնում՝ զոհերի ինքնությունը պարզելու նպատակով:
Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner-ը թռչում էր դեպի Լոնդոն և վթարի էր ենթարկվել Ահմադաբադի միջազգային օդանավակայանից թռիչք իրականացնելուց մի քանի րոպե անց: Վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան։