Միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար, գրել է Մասկն X-ում:
«Դրանք չափազանց հեռու գնացին»,- նշել է նա:
Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը, մայիսի 29-ին հայտնել էր ԱՄՆ վարչակազմը լքելու մասին․ որից հետո նրա և Թրամփի միջև հրապարակային քննադատություններ էին սկսվել: Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել:
Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում: