Ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռոդենի քանդակը, որը գրեթե 120 տարի անհետացել էր հանրության տեսադաշտից և համարվում էր պատճեն, աճուրդում վաճառվել է 860 000 եվրոյով (984 000 դոլար), հայտում է CNN-ը։
Ինչպես նշվում է Rouillac աճուրդի տան հայտարարության մեջ, Le Désespoir քանդակը, որում պատկերված է քարի վրա նստած և մի ոտքը կրծքին սեղմած կին, կրկին հայտնաբերվել է 2024-ի վերջին՝ 1906-ին վաճառվելուց հետո: Աճուրդի տան տվյալներով՝ հաղթող հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի արևմտյան ափից երիտասարդ բանկիր:
Ըստ կայքի՝ քանդակի նախորդ սեփականատերերը՝ Կենտրոնական Ֆրանսիայի ընտանիքը գաղափար չուներ դրա արժեքի մասին և քանդակը տեղադրել էր դաշնամուրի վրա՝ ընտանեկան լուսանկարների կողքին։