Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատվել, հաղորդում է Tengrinews.kz-ը։
Նշվում է, որ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում անհայտ օբյեկտներով վիդեոկադրեր են հրապարակել։
Ըստ կայքի՝ նման լույսեր սոցցանցերի օգտատերերը տեսել են նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի երկնքում։
Ավելի ուշ Ղազախստանի ՊՆ-ն մեկնաբանել է երկնքում անհայտ օբյեկտների մասին տեղեկությունը և հայտնել, որ օդային տարածքի որևէ խախտում չի արձանագրվել:
«Իրավիճակը գտնվում է համապատասխան ծառայությունների վերահսկողության ներքո։ Բնակչության համար վտանգներ չկան»,- հայտնել են գերատեսչությունից։