Բալթիկ ծովում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման պարագայում ՆԱՏՕ-ի ուժերի Baltops 2025 ռազմածովային զորավարժությունները դաշինքի պատրաստության մի մասն են, ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Գնահատում ենք ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը՝ որպես Ռուսաստանի հետ ռազմական բախումներին նախապատրաստվելու մի մաս։ Եթե նայենք այս զորավարժությունների ուղղվածությանը, գաղափարին, ուժերի տեղակայման կառուցվածքին, ուժերին և դրանց որակին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք սահմանվում են, ապա պարզ է՝ խոսքը համարժեք հակառակորդի դեմ պայքարի մասին է։ Իսկ դա նշանակում է՝ Ռուսաստանի դեմ։ Խոսքը գերակշռություն ապահովելու մասին է բոլոր օպերացիոն միջավայրերում՝ ցամաքում, ջրում, օդում։ Իհարկե, նման զորավարժությունները ծայրահեղ սադրիչ բնույթ ունեն»,- նշել է փոխնախարարը։
ՆԱՏՕ-ի ուժերի Baltops 2025 ծովային զորավարժությունները մեկնարկել են հունիսի 3-ին։ Դրանք անցկացվում են Բալթիկ ծովում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մամուլի ծառայությունը մայիսի 27-ին հայտնել էր, որ Բալթիական նավատորմն սկսել է բազավորման կետերի պաշտպանության ուսումնավարժություններ։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատվել, հաղորդում է Tengrinews.kz-ը։ Նշվում է, որ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում անհայտ օբյեկտներով...
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կտրուկ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ հայտարարելով, որ առանց իր աջակցության նա չէր հաղթի...
Ամերիկյան Բ-2 Spirit ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչը փորձարկել է Quicksink հզոր ավիառումբ, որը նախատեսված է հակառակորդի վերջրյա խոշոր նավերի ոչնչացման համար,...
Մոսկվայի հասարակական տրանսպորտում նախազգուշացումներ կտրվեն արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ ԱԹՍ-ների հարձակումների վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Արտակարգ նախազգուշացումները կլինեն միայն այն...
Ութ ուղևոր վնասվածք է ստացել Գերմանիայում հարավում Ryanair ավիաընկերության թռիչքի ժամանակ, որը շեղվել է և արտակարգ վայրէջք կատարել՝ վատ եղանակի...
Իրավապահները կալանքի կենթարկեն չեչենների կողմից առևանգված հայ գործարար Արեգ Շչեպիխինին, հայտնել է «Զոնա մեդիա»-ն։ Ըստ կայքի՝ նրան մեղադրել են մի...
Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ...
ԿարդալDetailsՂազախստանի մայրաքաղաք Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատվել, հաղորդում է Tengrinews.kz-ը։ Նշվում է, որ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում անհայտ օբյեկտներով...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news