Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Svaboda-ն:
ՏԱՍՍ-ը հավելել է, որ հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ: Բանակցությունների ընթացքում Ուկրաինան Ռուսաստանի պատվիրակներին է փոխանցել երկրի տարածքից դուրս բերված երեխաների ցանկ, որոնց վերադարձը պահանջում է։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ցանկում ընդգրկված են «հարյուրավոր» ուկրաինացի երեխաներ, որոնց Ռուսաստանը «հարկադրաբար տեղափոխել կամ պահում է ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։
«Ուկրաինացի երեխաների վերադարձն արդար և տևական խաղաղության անբաժանելի մասն է, ինչպես նաև անկեղծության առաջին փորձությունը»,- ընդգծել է Երմակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ կողմերը փոխանակելու են բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկան անձանց: Նա մանրամասնել է, որ Մոսկվան ու Կիևը համաձայնել են նաև փոխանակակել զոհերի մարմինները:
Ռուսական կողմը դեռ մանրամասներ չի հայտնել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին շեշտել է, որ բանակցություններն ավարտվել են «առանց բացասական արդյունքների»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակը պարզ կդառնա երկու շաբաթվա ընթացքում:
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ է գնալ ԱՄՆ-ի հետ ոչ շահավետ մաքսային գործարքի, որպեսզի այն կնքվի մինչև օգոստոսի 1-ը։ Եվրոպան «պատրաստվում է...
ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։ Նա մեջբերել...
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային...
Առնվազն 59 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին զինված հակամարտության սկզբից ի վեր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձով հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում։ Նա մեջբերել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է հետաքննություն անցկացնել Դաշնային պահուստային համակարգի 2,5 միլիարդ դոլար արժողությամբ գլխավոր գրասենյակի վերականգնման նախագծի...
Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ-ի և Ադրբեջանի տարաձայնությունները խոչընդոտ չեն հանդիսանա երկկողմ հարաբերությունների համար, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել...
ԿարդալDetailsԱռողջապահության նախարարությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվ է մշակել, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Ըստ հրապարակման՝ հետազոտությունները...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news