Լիբերալ «Քաղաքացիական պլատֆորմի» թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին հաղթում է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ipsos ինստիտուտի էքզիթ փոլին։
Սոցիոլոգների հաշվարկների համաձայն՝ Տշասկովսկին ստացել է ձայների 50,3%-ը, նրա մրցակից Կարոլ Նավրոցկին՝ 49,7%։
Լեհաստանում ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը ռեկորդային՝ 72,8% է կազմել, հայտնել է երկրի ԿԸՀ-ն: Մայիսի 18-ին կայացած ընտրությունների առաջին փուլում հաղթել էր Տշասկովսկին՝ 31,36%-ով: Նավրոցկին այն ժամանակ ստացել էր ընտրողների 29,54%-ի աջակցությունը։